Logo

Արագ շախմատի ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

12:06 / 29.12.2023Շախմատ
null

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Շանթ Սարգսյանը՝ վաստակելով 8 միավոր: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մագնուս Կառլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր: 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը վաստակեց 7.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7-ական:

Կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ Անաստասիա Բոդնարուկը, որը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Էլինա Դանիելյանը, որը հավաքեց 6.5 միավոր: Սուսաննա Գաբոյանը վաստակեց 6, Մարիամ Մկրտչյանը՝ 5 միավոր:

Հիշեցնենք, որ կայծակնային շախմատի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ից 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ