Ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը շարունակում է հաջող ելույթները ԱՄՆ-ի բաց առաջնությունում:
19-ամյա մարզուհին որակավորման 2-րդ փուլում 4-6, 6-1, 6-4 հաշվով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Մայա Խվալինսկայի նկատմամբ: Ավանեսյանը 3 էյս է կատարել, թույլ տվել 1 կրկնակի սխալ, մրցակիցը էյս չի կատարել, կատարել է 1 կրկնակի սխալ:
Որակավորման 3-րդ փուլում հայ մարզուհին կմրցի ճապոնուհի Մոյուկա Ուչիյիմայի հետ: Մրցախաղը կկայանա օգոստոսի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:20-ին:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում Էլինա Ավանեսյանը 6-4, 6-4 հաշվով առավելության էր հասել Բրազիլիան ներկայացնող Լաուրա Պիգոսիի նկատմամբ:
ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանի դիմակայությունները կկայանան օգոստոսի 29-ին, մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 11-ին: