Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը բացահայտել է, թե ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Իգնաշևիչն ինչ է ասել Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչում «Ռոստովի» նկատմամբ հաղթանակից (1-0) հետո։
«Նա թիմին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ։ Սերգեյ Նիկոլաևիչն ասաց, որ մենք բնավորություն ունենք և իսկական տղամարդ ենք։ Մենք շատ ուրախ ենք այս հաղթանակի համար և գիտենք, թե որքան կարևոր է այն ակումբի համար։
Իհարկե, մեր հիմնական նպատակը տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում պահելն է, բայց գավաթը նույնպես պակաս կարևոր չէ, այդ պատճառով յուրաքանչյուր խաղում նվիրվում ենք 100 տոկոսով»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն։
Հիշեցնենք, որ «Ռոստովի» դեմ խաղի հաղթական գոլը խփել է հենց Հայաստանի հավաքականի նորեկը։ «Բալթիկան» Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների ուղու եզրափակիչում մայիսի 14-ին Կալինինգրադում մրցելու է Մոսկվայի «Սպարտակի» դեմ։
Տիգրան Ավանեսյանը 2023/24 մրցաշրրանում 17 խաղում խփել է 2 գոլ։