Logo

Ավանեսյանի գործակալը նշել է, թե ինչու է ֆուտբոլիստը հեռացել «Բալթիկայից»

00:29 / 11.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանի գործակալ Տայմազ Խարխարովը նշել է, թե ինչու է ֆուտբոլիստը հեռացել Կալինինգրադի «Բալթիկայից».

«Մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո առանձնազրույց ունեցանք «Բալթիկայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ, որը հասկացրեց, որ Ավանեսյանի հետ հույսեր չի կապում։ Ավանեսյանն Ալեքսանդր Գրիշչենկոյի օրոք հիմնական կազմում ամուր տեղ ուներ, և նրա համար բարդ էր հարմարվել այն իրողության հետ, որ քիչ խաղաժամանակ է ստանում նոր մարզչի գլխավորությամբ։

Ավանեսյանը հստակ առաջարկներ չուներ Պրեմիեր լիգայից, իսկ «Արսենալն» ամենահամառը եղավ, դրա համար էլ նա տեղափոխվեց Տուլան ներկայացնող ակումբ»,- գործակալի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

22-ամյա Ավանեսյանը հունվարին է 70 հազար եվրոյով «Բալթիկայից» տեղափոխվել Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող մեկ այլ ակումբ` Տուլայի «Արսենալ»։ Նա «Բալթիկայում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 40 խաղում խփել էր 2 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ