Logo

Ավանեսյան. «Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը»

18:22 / 03.03.2025Թենիս
null

Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։

«Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծագում են ծնողներս։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին:

Ավանեսյանը նախորդ շաբաթ մասնակցում էր Մերիդայի մրցաշարին և դարձավ առաջին հայը, որը հասավ WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա 2024 թվականի օգոստոսից է ներկայացնում Հայաստանը, իսկ մինչև այդ հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ