Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատա մրցաձևում արժանացել են չեմպիոնի տիտղոսին։ Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին մեծասահակների պայքարում արժանացել է Էրիկ Հովսեփյանը։ Երիտասարդ կարատեիստը հավասարը չի ունեցել Ֆուկու-Գո մրցաձևում։
Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճել են Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր է դարձել էն-բու-կումիտե մրցաձևում, իսկ ջիու Կումիտեում նվաճել է բրոնզե մեդալ։
Նարեկ Մովսեսյանը երկրորդ տեղն է գրավել կոգո-կումիտե մրցաձևում։
18-20 տարեկանների պայքարում Մարատ Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ Կոգո-կումիտե ձևում, իսկ Ֆուկուգոյում ու Էնբուում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Արթուր Խաչատրյանը արծաթե մեդալներ է նվաճել կատա ու էն-բու-կումիտե մրցաձևերում։
16-17 տարեկանների պայքարում Դավիթ Կոջամանյանը նվաճել է ոսկե մեդալ Ֆուկուգո մրցաձևում և արծաթե մեդալ կատա մրցաձևում։ Նույն տարիրքային խմբում Շահեն Առաքելյանը կոգո-կումիտե մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ։
14-15 տարիքայինների պայքարում Եվա Պողոսյանը երկրորդ տեղն է գրավել անհատական Կատա մրցաձևում, Արթուր Թունյանն ու Զավեն Խաչատրյանը նվաճել են մեկական ոսկե և արծաթե մեդալ։
Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվել է նաև Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի մանկապատանեկան հավաքականը նվաճել է 7 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի պատվիրակության կազմում եղել են նաև 2 միջազգային մրցավար՝ մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանն ու Ռաֆայել Հովեյանը։

