Logo

Ավագյան. «Մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալներն ուղղելու վրա»

20:52 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Հենրի Ավագյանը սոցցանցերում գրառում է արել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցելույթներին.

«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա մենք անցնում ենք։ Սա իմ հավաքականն է. այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալներն ուղղելու վրա։ Մեր մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ մենք շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ շատերը հաշվի կնստեն։

Այս չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո շատ կարևոր է արագ վերականգնվել և շարժվել առաջ։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներին անմնացորդ նվիրման և աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է, իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,- գրել է հավաքականի դարպասապահը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն անցնող օրերին աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում պարտվեց նախ` Հունգարիային (0-2), ապա` Իռլանդիային (0-1)։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ