Logo

Ավագյան. «Լավագույն ժամանակներն առջևում են»

23:57 / 07.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին (0-5):

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երկրպագում և հավատում են մեր հավաքականին։

Լավագույն ժամանակներն առջևում են։ Ես վստահ եմ, որ մեր հաղթանակներով շուտով կուրախացնենք մեր ազգին։ Առա՜ջ, Հայաստան»,- գրել է Ավագյանը։

Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի որակավորման փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին` Երևանում մրցելով Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպումը ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ