Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Իռլանդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում տարած հաղթանակին (2-1).
«Ինչպես և խոստացել էի, առաջին հաղթանակը երկար սպասել չտվեց։ Առջևում կլինեն է՛լ ավելի շատ հաղթանակներ։
Շնորհակալ եմ մեր հավաքականի իրական երկրպագուներին։ Մեր ուժը մեր միասնականությունն է։ Առա՜ջ, Հայաստան»,- Threads-ում գրել է Ավագյանը։
Կարդացեք նաև`


