Logo

Բասկետբոլի կանանց ԱԱ. Չինաստանը եզրափակիչում է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:17 / 30.09.2022Բասկետբոլ
null

Բասկետբոլի կանանց Ավստրալիայի հավաքականը տնային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 59-61 (17-13, 13-23, 14-11, 15-14) հաշվով պարտվեց Չինաստանին, որը դարձավ եզրափակիչի երկրորդ մասնակիցը։

Սիդնեյում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչի ամենաարդյունավետ բասկետբոլիստը չինացի Հան Ժուն էր, որը գրանցել է դաբլ-դաբլ՝ 19 միավոր, 11 անդրադարձ:

Չինաստանի հավաքականը հոկտեմբերի 1-ին կայանալիք եզրափակիչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն ԱՄՆ-ի թիմի հետ, որն ավելի վաղ կիսաեզրափակիչում հաղթել էր Կանադային: Եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 10:00-ին:

Ավստրալիայի հավաքականը հոկտեմբերի 1-ին 3-րդ տեղի համար խաղում կմրցի Կանադայի հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 07:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ