Logo

Australian Open․ Զվերևը պայքարից դուրս թողեց Ալկարասին

18:28 / 24.01.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն ավարտեց ելույթները թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում՝ չկարողանավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը։

Իսպանացի թենիսիստին պայքարից դուրս թողեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը, որն առավելության հասավ 4 սեթում՝ 6-1, 6-3, 6-7, 6-4։ Մրցախաղը տևեց 3 ժամ 8 րոպե։

Կիսաեզրափակիչում Ալեքսանդր Զվերևի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը, որը հունվարի 24-ին 5 սեթում հաղթել էր լեհ Հուբերտ Հուրկաչին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիները։

Կանանց մենախաղում ևս հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը՝ Դայանա Յաստրեմսկայա (Ուկրաինա) - Չժեն Ցինվեն (Չինաստան), Կորի Գաուֆ (ԱՄՆ) - Արինա Սաբալենկա (Բելառուս)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ