Մելբուրնում շարունակվում է Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:
Տղամարդկանց մենախաղում աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը երկրորդ շրջանում հանդիպեց իսպանացի Պեդրո Մարտինեսին: Գերմանիան ներկայացնող թենիսիստը երեք սեթում 6-1, 6-4, 6-1 հաշվով առավելության հասավ մրցակցի հետ պայքարում ու դուրս եկավ երրորդ շրջան: Զվերևի հաջորդ մրցակիցը Ջեյկոբ Ֆերնլին է Միացյալ Թագավորությունից:
Աշխարհի վեցերորդ ռակետ Կասպեր Ռուդը դուրս մնաց պայքարից: Երկրորդ շրջանում նորվեգացու մրցակիցը Չեխիայի ներկայացուցիչ Յակուբ Մենշիկն էր: Նա 4 սեթում կոտրեց Ռուդի դիմադրությունը՝ հաղթելով 6-2, 3-6, 6-1, 6-4 հաշվով: