Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չկարողացավ դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում լեհ թենիսիստուհին համառ պայքարում պարտվեց Մեդիսոն Քիզին (ԱՄՆ, 14-րդ ռակետ)։ Գրանցվեց 7-5, 1-6, 6-7 (8-10) հաշիվը։ Ամերիկուհին հաղթեց 2 ժամ 37 րոպեում։
Վճռորոշ սեթում Շվյոնտեկը հաղթում էր 6-5 հաշվով և իր մատուցման ժամանակ մաթչ-փոյնթ ուներ, սակայն չկարողացավ իրացնել այն, իսկ սուպեր թայ-բրեյքում պարտվողի դերում էր միայն 8-9-ի ժամանակ։
29-ամյա Քիզը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի «Մեծ սաղավարտի» եզրափակիչի։ Նախորդ անգամ նա նման հաջողության հասել էր 2017թ. (ԱՄՆ-ի բաց առաջնություն)։
Քիզն Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը կվիճարկի աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) հետ։ Վճռորոշ մրցախաղը կկայանա հունվարի 25-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:30-ին։