Logo

Australian Open. Շելթոնը կարիերայում երկրորդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ

14:00 / 22.01.2025Թենիս
null

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի ևս մեկ մասնակից։ 

Ամերիկացի Բեն Շելթոնը քառորդ եզրափակիչում չորս սեթում 6-4, 7-5, 4-6, 7-6(4) հաշվով հաղթեց իտալացի Լորենցո Սոնեգոյին։ Սա 22-ամյա ամերիկացու կարիերայում երկրորդ կիսաեզրափակիչն է «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ 2023-ին նա US Open-ի այս փուլում պարտվել էր Նովակ Ջոկովիչին։ 

Եզրափակիչի ուղեգրի համար Շելթոնը կպայքարի Յանիկ Սիներ - Ալեքս դե Մինոր զույգի հաղթողի հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա