Logo

Australian Open․ Սաբալենկան տիտղոսը կվիճարկի առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած մրցակցի հետ

16:58 / 25.01.2024Թենիս
null

Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սաբալենկան ու 15-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը։

Կիսաեզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 7-6, 6-4 հաշվով հաղթեց ամերիկացի Կորի Գաուֆին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 44 րոպե։

Չժեն Ցինվենը եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց ուկրաինացի Դայանա Յաստրեմսկայայի հետ ու հաղթեց 1 ժամ 42 րոպեում՝ 6-4, 6-4։ 21-ամյա չինացի թենիսիստուհին առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

Հիշեցնենք, որ Արինա Սաբալենկան Australian Open-ի գործող չեմպիոնն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ