Logo

Australian Open. Քառորդ եզրափակիչում հաղթանակ ընդամենը 15 գեյմում

10:24 / 22.01.2025Թենիս
null

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենապայքարում կայացել են քառորդ եզրափակիչի վերջին 2 հանդիպումները:

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկն ընդամենը 15 գեյմում ջախջախել է ամերիկուհի Էմմա Նավարոյին: Գրանցվել է 6:1, 6:2 հաշիվը:

Լեհ թենիսիստուհին առաջին մատուցմամբ շահել է 82 տոկոս խաղարկումները, իսկ աշխարհի 8-րդ ռակետը՝ 49:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի մեկ այլ ամերիկուհի Մեդիսոն Քիզի հետ: Էլինա Սվիտոլինայի դեմ քառորդ եզրափակիչի խաղում Քիզն առավելության է հասել 3:6, 6:3, 6:4 հաշվով:

Նախօրեին կիսաեզրափակիչի մյուս զույգն էին կազմել Արինա Սաբալենկան ու Պաուլա Բադոսան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա