Logo

AO. Ջոկովիչը պայքարից դուրս թողեց Ալկարասին

17:58 / 21.01.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

Սերբը քառորդ եզրափակիչում 4 սեթում պայքարից դուրս է թողել աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասին (4-6, 6-4, 6-3, 6-4): 

Australian Open-ի 10-ակի հաղթողը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա մրցաշարի կիսաեզրափակիչում: Այս փուլում աշխարհի 7-րդ ռակետն ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ, որը հաղթահարել էր Թոմի Փոլի արգելքը: 

Քառորդ եզրափակիչում կկայանան նաև Բեն Շելթոն (ԱՄՆ, 20-րդ ռակետ) - Լորենցո Սոնեգո (Իտալիա, 55-րդ ռակետ) և Յանիկ Սիներ (Իտալիա, առաջին ռակետ) - Ալեքս դե Մինոր (Ավստրալիա, 8-րդ ռակետ) հանդիպումները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա