Logo

Australian Open. Ջոկովիչն ու Խաչանովն իմացավ առաջին մրցակիցներին

13:19 / 12.01.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում (1/64 եզրափակիչ) կմրցի աշխարհի 178-րդ ռակետ, Խորվաթիան ներկայացնող Դինո Պրիզմիչի հետ։

Եթե ​​սերբ թենիսիստը դուրս գա երկրորդ շրջան, մրցակիցը կլինի ավստրալացիներ Ալեքսեյ Պոպիրին - Մարկ Պոլմանս զույգի հաղթողը։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Դանիել Ալտմայերի հետ։

Հիշեցնենք, որ այժմ ընթացքի մեջ է Աustralian Open-ի որակավորման փուլը, իսկ հիմնական մրցաշարը կմեկնարկի հունվարի 14-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա