Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը ծանր պայքարում հաղթեց լեհ Հուբերտ Հուրկաչին: 5 սեթում գրանցվեց 7:6 (7:4), 2:6, 6:3, 5:7, 6:4 հաշիվը: Մրցախաղը տևեց 4 ժամ 3 րոպե:
Դանիիլ Մեդվեդևը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Կառլոս Ալկարաս (Իսպանիա) – Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիները։