Logo

AO. Դանիիլ Մեդվեդևը հաղթեց Ստեֆանոս Ցիցիպասին՝ դուրս գալով եզրափակիչ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:12 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը 4 սեթում հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին, որն ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։

2 ժամ 33 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6(7:5), 4:6, 6:4, 6:1 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի ներկայացուցչի:

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Մեդվեդևի մրցակիցը կլինի «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալը, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել իտալացի Մատեո Բերետինիին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա