Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովի մեկնարկը հաղթական էր Ավստրալիայի բաց առաջնությունում։
Առաջին շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 57-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ ու հաղթանակի հասավ 4 ժամ 4 րոպեում։ Գրանցվեց 5:7, 6:3, 7:6 (7:5), 7:6 (7:3) հաշիվը։
Երկրորդ շրջանում հայ թենիսիստն ուժերը կչափի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչի հետ։
Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը չկարողացավ հաղթահարել առաջին շրջանի արգելքը։ 36-ամյա բրիտանացի թենիսիստը 4:6, 2:6, 2:6 հաշվով պարտվեց աշխարհի 30-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Էտչևերիին։ АТР-ի դասակարգման աղյուսակում Մարեյը 46-րդն է։