Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում։
Երկրորդ շրջանում աշխարհի 15-րդ ռակետը 4 սեթում ուժեղ գտնվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչից՝ 6:4, 6:3, 4:6, 6:3: Մրցախաղը տևեց 2 ժամ 30 րոպե:
Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի կամ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, կամ չեխ Թոմաշ Մահաչը: