Logo

Australian Open. Կարեն Խաչանովի մրցակիցն առաջին շրջանում

11:30 / 11.01.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում (1/64 եզրափակիչ) կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Դանիել Ալտմայերի հետ։

Այժմ ընթացքի մեջ է որակավորման փուլը, իսկ հիմնական մրցաշարը կմեկնարկի հունվարի 14-ին:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ 6:7(2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով պարտվել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Australian Open-ի նախորդ մրցաշրջանի արդյունքներով Խաչանովը վաստակել էր 925 հազար դոլար մրցանակային գումար: Դրանից բացի, նա 2020 թվականի մարտից ի վեր առաջին անգամ մուտք էր գործել համաշխարհային վարկանիշային աղյուսակի 15-յակ՝ զբաղեցնելով 13-րդ նիշը։

Australian Open-ը կավարտվի հունվարի 27-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա