Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը: Աշխարհի 19-րդ ռակետը 7:6, 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ պայքարում:
28-ամյա թենիսիստը ֆրանսիացու հետ երկորրդ անգամ էր մրցում «Մեծ սաղավարտում»: 2017-ին նույնպես Կարենը հաղթել էր Ավստրալիայում:
Երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալոյի հետ, որն այսօր 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել Լուկա Նարդիի դեմ մրցավեճում: