Logo

Australian Open. Ջոկովիչ - Ալկարաս՝ քառորդ եզրափակիչում

15:05 / 19.01.2025Թենիս
null

Աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը 1/8 եզրափակիչում 6-3, 6-4, 7-6 հաշվով հաղթեց չեխ Իրժի Լեգեչկային: Սերբն աշխարհի 29-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 39 րոպեում:

Ջոկովիչը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Ալեքսանդր Զվերևը, Արինա Սաբալենկան ու Քորի Գաուֆը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա