Logo

Australian Open․ Ջոկովիչը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը

17:15 / 14.01.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում։

Մեկնարկային մրցախաղում սերբ թենիսիստը 4 սեթում հաղթեց աշխարհի 178-րդ ռակետ, խորվաթ Դինո Պրիզմիչին՝ 6-2, 6-7 (5-7), 6-3, 6-4։ Թենիսիստները կորտում անցկացրին 4 ժամ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը 90-րդ հաղթանակը տարավ Australian Open-ում։

Երկրորդ շրջանում 36-ամյա Ջոկովիչի մրցակիցը կլինի ավստրալացիներ Ալեքսեյ Պոպիրին - Մարկ Պոլմանս զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչն Australian Open-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա կարիերայում 10-րդ անգամ նվաճել էր «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա