Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանի ուղեգիր։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ ու առավելության հասավ 4 սեթում՝ 6-3, 4-6, 7-6, 6-3։ Մրցախաղը տևեց 3 ժամ 12 րոպե։
Երրորդ շրջանում սերբ թենիսիստի մրցակիցը կլինի արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերին, որը պայքարից դուրս թողեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչն Australian Open-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա կարիերայում 10-րդ անգամ նվաճել էր «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տիտղոսը։