Logo

Australian Open. Ջոկովիչը դուրս մնաց չեմպիոնական պայքարից

11:13 / 26.01.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ պաշտպանել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Կիսաեզրափակիչում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը 4 սեթում պարտվեց չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիներին՝ 1-6, 1-6, 7-6, 3-6: Իտալացի թենիսիստն առավելության հասավ 3 ժամ 26 րոպեում։

Սերբ թենիսիստը 2018 թվականից հետո առաջին անգամ պարտվեց Australian Open-ում։ Ավարտվեց 33 խաղից բաղկացած հաղթական շարքը։ Բացի այդ, Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ պարտվեց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում։

Մյուս կիսաեզրափակիչում հունվարի 26-ին կհանդիպեն Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) և Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան)։

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչն Australian Open-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա կարիերայում 10-րդ անգամ նվաճել էր «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ