Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դարձավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը քառորդ եզրափակիչում ուժերը չափեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ ու առավելության հասավ 4 սեթում՝ 7-6, 4-6, 6-2, 6-3։ Մրցախաղը տևեց 3 ժամ 48 րոպե։
Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Յաննիկ Սիներ (Իտալիա) – Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) զույգի հաղթողը։ Քառորդ եզրափակիչի մյուս դիմակայություններն են Կառլոս Ալկարաս (Իսպանիա) – Ալեքսանդր Զվերև (Գերմանիա), Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)։
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչն Australian Open-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա կարիերայում 10-րդ անգամ նվաճել էր «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տիտղոսը։