Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և չորրորդ ռակետ, իտալացի Յաննիկ Սիները։
Քառորդ եզրափակիչում Սիները 3 սեթում հաղթեց 5-րդ ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովին։ 2 ժամ 41 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվեց 6-4, 7-6, 6-3 հաշիվը։
Ավելի վաղ Australian Open-ի գործող հաղթող Նովակ Ջոկովիչը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Քառորդ եզրափակիչի մյուս դիմակայություններն են Կառլոս Ալկարաս (Իսպանիա) – Ալեքսանդր Զվերև (Գերմանիա), Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)։