Logo

Australian Open. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով ու կմրցի աշխարհի 8-րդ ռակետի հետ

15:05 / 14.01.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում։

Առաջին շրջանում 21-ամյա թենիսիստուհին մրցել է Չինաստանի ներկայացուցիչ Չժոսուան Բայի հետ ու հաղթել 3 սեթում՝ 4-6, 7-5, 6-2։ Մրցախաղը տևել է 2 ժամ 27 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին, որը 6-4, 6-1 հաշվով հաղթեց Ճապոնիան ներկայացնող Նաո Հիբինոյին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա