Logo

Australian Open. Էլինա Ավանեսյանը դուրս մնաց պայքարից

11:02 / 19.01.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) պարտվեց «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։

Երրորդ մրցախաղում 21-ամյա թենիսիստուհին 6-2, 4-6, 4-6 հաշվով զիջեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկին: Մրցախաղը տևեց 2 ժամ 33 րոպե։

Հիշեցնենք, որ մեկնարկային փուլում Ավանեսյանը 3 սեթում հաղթել էր Չժոսուան Բային, իսկ երկրորդ շրջանում սենսացիոն հաղթանակ տարել աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա