Logo

Australian Open. Էլինա Ավանեսյանի սենսացիոն հաղթանակը

18:20 / 17.01.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (71-րդ ռակետ) սենսացիոն հաղթանակով դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Երկրորդ մրցախաղում 21-ամյա թենիսիստուհին 6-4, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։ Հաղթանակի համար պահանջվեց 1 ժամ 43 րոպե։

Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը հունվարի 18-ին ուժերը կչափի աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկի հետ։ Առաջին շրջանում Ռուսաստանի ներկայացուցիչը  3 սեթում (4-6, 7-5, 6-2) հաղթել էր Չժոսուան Բային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ