Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն անսպասելիորեն պարտվեց «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում:
Ռուս թենիսիստը պարտվեց աշխարհի 121-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լերներ Թինին` 3-6, 6-7, 7-6, 6-1, 6-7: 19-ամյա թենիսիստը հաղթանակի հասավ 4 ժամ 47 րոպեում:
Թինի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կորանտեն Մուտեն:
Մեդվեդևը նախորդ տարի հասել էր Australian Open-ի եզրափակիչ: