Logo

Australian Open. Ավանեսյանի և Խաչանովի մրցակիցները

16:31 / 09.01.2025Թենիս
null

Հայտնի են թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի առաջին փուլում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի և ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի մրցակիցները:

Կանանց մրցաշարում Էլինա Ավանեսյանը (44-րդ ռակետ) հունվարի 12-ին կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևայի հետ (25-րդ ռակետ):

Նույն օրն աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը կհանդիպի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադրիան Մանարինոյի հետ (73-րդ ռակետ):

Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը կկայանա հունվարի 12-26-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա