Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձան տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի մասնակիցները:
Քառորդ եզրափակիչի վերջին խաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հանդիպեց ավստրալացի Ալեքս դե Մինորին: Իտալացին երեք սեթում 6-3, 6-2, 6-1 հաշվով հաղթեց մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Ավստրալիայի բաց առաջնության գործող հաղթող Սիները եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ամերիկացի Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը հաղթել էր Լորենցո Սոնեգոյին:
Մյուս կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմրցեն Նովակ Ջոկովիչն ու Ալեքսանդր Զվերևը: