«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում մեկնարկել է հիմնական փուլը:
Աշխարհի 6-րդ ռակետ Կասպեր Ռուդն առաջին շրջանում 6-3, 1-6, 7-5, 2-6, 6-1 հաշվով հաղթել է իսպանացի Խաումե Կլար Մունարին: Նորվեգացին աշխարհի 61-րդ ռակետին հաղթել է 3 ժամ 21 րոպեում:
Հաղթանակով են սկսել պայքարը նաև ճապոնացի Կեյ Նիշիկորին և Ֆրանսիան ներկայացնող Արտուր Ֆիլսը:
74-րդ ռակետ Նիշիկորին 4-6, 6-7, 7-5, 6-2, 6-3 հաշվով պարտության է մատնել բրազիլացի Տիագո Մոնտեյրոյին, որը 106-րդ համարն է: Աշխարհի 20-րդ ռակետ Ֆիլսը 3-6, 7-6, 6-4, 6-4 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիան ներկայացնող Օտո Վիրտանենիի հետ պայքարում: