Logo

Australian Open․ Առաջին ռակետ Շվյոնտեկը սենսացիոն պարտություն կրեց

16:02 / 20.01.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկն ավարտեց ելույթները թենիսի կանանց Ավստրալիայի բաց առաջնությունում։

Երրորդ շրջանում լեհ թենիսիստուհին 3 սեթում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 50-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովայից՝ 6-3, 3-6, 4-6։ Մրցախաղը տևեց 2 ժամ 22 րոպե։

1/8 եզրափակիչում 19-ամյա Նոսկովայի մրցակիցը կլինի ուկրաինացի Էլինա Սվիտոլինան։ Չեխ թենիսիստուհին առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի չորրորդ շրջանում։

Հիշեցնենք, որ 22-ամյա Իգա Շվյոնտեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող է։ Australian Open-ում նա լավագույն արդյունքը գրանցել էր նախորդ տարի՝ հասնելով կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա