Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով սկսեց պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:
Առաջին շրջանում բելառուս թենիսիստուհին երկու սեթում 6-3, 6-2 հաշվով հաղթեց ամերիկուհի Սլոան Սթիվենսին: Սաբալենկան աշխարհի 84-րդ համարին հաղթեց 1 ժամ 11 րոպեում: