Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։
Իսպանացի թենիսիստի երկրորդ մրցակիցն իտալացի Լորենցո Սոնեգոն էր։ Ալկարասը հաղթեց 4 սեթում՝ 6:4, 6:7 (3:7), 6:3, 7:6 (7:3)։ Մրցախաղը տևեց 3 ժամ 29 րոպե։
Իսպանացու հաջորդ մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Ցզյունչեն Շանը։