Logo

Australian Open. Ալկարասի հաղթանակն ու 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը

14:11 / 22.01.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։

Չորրորդ շրջանում իսպանացի թենիսիստը երեք սեթում վստահ հաղթանակ տարավ աշխարհի 60-րդ ռակետ, սերբ Միոմիր Կեցմանովիչի նկատմամբ՝ 6-4, 6-4, 6-0։

Կիսաեզրափակիչի ուղեգիրն Ալկարասը կվիճարկի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Թեյլոր Ֆրից (ԱՄՆ), Յաննիկ Սիներ (Իտալիա) – Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան), Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա