Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում է։
Երրորդ շրջանում իսպանացի թենիսիստը պայքարից դուրս թողեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյունչեն Շանին։ Առաջին ու երկրորդ սեթերում Ալկարասը հաղթեց 6-1 հաշվով, իսկ երրորդում Շանը հրաժարվեց պայքարից։
Իսպանացու հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 60-րդ ռակետ, սերբ Միոմիր Կեցմանովիչը։