Logo

Օբամեյանգ. «Տուխելը հիասթափված էր և տխուր»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:19 / 15.09.2022• ՍՊՈՐՏ
Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ-Տուխել

Լոնդոնի «Չելսիի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռացման մասին:

«Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերությունների մեջ եմ ես Թոմասի հետ։ Միշտ տխուր է, երբ նման բան է տեղի ունենում, ես նրան տեսել եմ ընդամենը մի քանի օր: Նա հիասթափված էր և տխուր»,- նշել է Օբամեյանգը AS-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը հեռացվել էր Օբամեյանգի՝ «Չելսիի» կազմում նորամուտի խաղի հաջորդ օրը: Տուխելին փոխարինել էր անգլիացի մասնագետ Գրեմ Փոթերը, որի գլխավորությամբ առաջին խաղում լոնդոնյան թիմը 1-1 հաշիվն էր գրանցել ավստրիական «Զալցբուրգի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում:

«Չելսին» Չեմպիոնների լիգայի E խմբում 1 միավորով վերջին՝ 4-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ