Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայից» Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունը:
«Ես գոհ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել «Չելսիի» կազմում։ Անհամբերությամբ եմ սպասում նորամուտիս:
Ես դեռ կիսատ գործեր ունեմ Անգլիայի Պրեմիեր լիգայում, այդ պատճառով եմ վերադարձել»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Օբամեյանգն այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: Գաբոնցին 2018-2022 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Արսենալի» մարզական պատիվը:


