Կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին իր տանը ծեծել ու կողոպտել են, հաղորդում է La Sexta-ն:
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի գիշերը: Չորս չարագործներ ներխուժել են Օբամեյանգի տուն ու սպառնացել 33-ամյա ֆուտբոլիստին և նրա ընտանիքի անդամներին: Կողոպտիչները ծեծել են խաղացողին և ստիպել բացել զարդերի պահարանը:
Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Օբամեյանգը հայտավորված էր «Վալյադոլիդի» դեմ օգոստոսի 29-ին կայացած Լա լիգայի 3-րդ տուրի հանդիպմանը (4-0), սակայն խաղադաշտ դուրս չէր եկել: