Լոնդոնի «Չելսիի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը քննադատել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային, որի հետ աշխատել էր 2019-2022 թվականներին:
«Արտետան չի կարող կառավարել մեծագույն կամ բնավորությամբ խաղացողների։ Նրան անհրաժեշտ են երիտասարդ խաղացողներ, որոնք լսում են և ոչինչ չեն ասում»,- Daily Mail-ը մեջբերում է 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Չելսին» անցկացրած 8 խաղերից հետո 16 միավորով 4-րդն է, իսկ 1 հանդիպում ավելի անցկացրած Լոնդոնի «Արսենալը» 24 միավորով առաջատարն է: