Գաբոնցի 33-ամյա հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունից հետո դիմել է կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներին։
«Կուլենե՛ր, ես ձեզ հետ 6 ամիս անցկացրի, բայց թվում է՝ 6 տարի է անցել։ Այն ամբողջ սերը, որը ես ստացել եմ, աննկարագրելի էր այդ օրերին։
Ես ձեզ լավագույնն եմ մաղթում ու հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք։ Շնորհակալությու՛ն, ընտանիք»,- գրել է հարձակվողն Թվիթերում։
Հիշեցնենք, որ Օբամեյանգն այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: Գաբոնցին 2018-2022 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Արսենալի» մարզական պատիվը: