Logo

Օբամեյանգ. «Մենք գիտեինք, թե ինչ պետք է անել «Միլանի» դեմ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:47 / 06.10.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Միլանի» նկատմամբ տնային հաղթանակը (3-0):

«Հեշտ հանդիպում չէր, քանի որ նրանք լավ էին խաղում առաջին խաղակեսում: Հետո մենք պահպանեցինք շատ բարձր ինտենսիվություն, վստահորեն գերիշխում էինք։ Ես ինձ լավ եմ զգում: Թիմակիցներիս ու անձնակազմի կողմից լավ ընդունելության եմ արժանացել:

Կարծում եմ՝ առաջին գոլն իսկապես կարևոր էր, այն մեզ ուժ ու վստահություն տվեց խաղի նկատմամբ։ Մենք գիտեինք, թե ինչ պետք է անել «Միլանի» դեմ, քանի որ նրանք նույնպես հիանալի հարձակվողներ ունեն: Կարծում եմ, որ մեր պաշտպանությունն անհավանական աշխատանք է կատարել»,- նշել է Օբամեյանգը BT Sport-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ «Չելսիի» նորեկը գոլ էր խփել «Միլանի» դեմ խաղում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ