Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ «Բարսելոնան» սուպերթիմ է հավաքում՝ տիտղոսների համար պայքարելու նպատակով։
«Չավին լավագույններից մեկն էր որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ։ Նա լուրջ տեսլական ունի. ցանկանում է, որ «Բարսելոնան» տիրի գնդակին ու միշտ առաջ շարժվի։
Մենք մոտիվացված ենք տիտղոսների համար պայքարում և սուպերթիմ ենք հավաքում»,- «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվողի խոսքն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։


