«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է, որ պայմանագիր է կնքել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ՝ տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:
Կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: 2023 թվականի հունիսի 30-ից պայմանագրում կակտիվանա նրա հրաժարագնի կետը, որն ակտիվացնելու համար հարկավոր է վճարել 100 մլն եվրո:
Նշվում է, որ ակումբն առաջիկայում տեղեկություն կտրամադրի Օբամեյանգի շնորհանդեսի վերաբերյալ:
📞 You've got a call from Barcelona pic.twitter.com/7gkcfVwYa2
— FC Barcelona (@FCBarcelona) February 2, 2022